Ուսումնական նյութեր

Աղբյուր Հովհաննես Թումանյան

Սարի լանջին, ժայռի տակ,
Ջուր էր բխում սառնորակ
Ու ցրվելով խոտերում
Իզուր ճահիճ էր դառնում։
Նրա առջև մի խոր գուշ
Շինեց հովիվն ու անուշ
Խաղ ասելով նա տարավ,
Ջրեց հոտը իր ծարավ։
Պախրեն անցավ էն սարից`
Շոգից հանած չոր լեզուն,
Կուշտ-կուշտ խմեց աղբյուրից,
Ապա նայեց Աստծուն։
Անցվորն եկավ տոթակեզ,
Սառն աղբյուրին որ հասավ,
Գլխարկն առավ ու չոքեց՝
Խմեց, սիրտը հովացավ։
Ու տվավ իր օրհնանքը
Անցվոր մարդը էն բարի.
«Քո շինողի օր-կյանքը Ջրի նման երկարի՜…»

 

Հարցեր և առաջադրանքներ
1. Դու՛րս գրիր անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ
բացատրի՛ր։
Ճայիճ-հավաքված ու լճացած ջրով տղմուտ տեղ, մորուտ, 

գուշ-աղբյուրի առջևը դրված մեծ փայտե տաշտ, որի մեջ թափվում ու հավաքվում է ջուրը, 

բխել-թափվել,  խաղ-երգ, տոթակեզ-շատ տաք այրող,

շինել-սարքել, չոքել-ծնկի գալ։
2. Աղբյուրը որտե՞ղից էր բխում:
Աղբյուրը ժայռի տակից էր բխում։
3. Ինչպիսի՞ն էր աղբյուրը:
Աղբյուրը պաղ էր, սառնորակ։
4.  Փորձի՛ր բացատրել այս հատվածը:
«Քո շինողի օր-կյանքը Ջրի նման երկարի՜…»
Քո սարքողի կյանքը թող  երկար լինի։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով