Մայրենի

Ճանապարհորդություն դեպի Լուսին

Մի անգամ էլ բալզաթցիները հորիզոնում թույլ նարնջագույն լույս են նշմարում և սկսում են դեսուդեն վազել ու գոռալ.

-Ժողովո՜ւրդ, երկինքը վառվո՜ւմ է, երկինքը վառվո՜ւմ է: Թմբո՛ւկ զարկեք, շուտ,

աստիճաննե՛ր բերեք, դույլերով ջո՛ւր հասցրեք:

Մեծ իրարանցում է սկսվում: Երբ ամեն ինչ պատրաստ է լինում, մարդիկ մոլորված իրար հարցնում են, թե ո՞ր կողմից են հանգցնելու կրակը:

-Ի՞նչ եք շվարել,- գոռում է գյուղի առաջնորդը,- հրե՜ն կրակը: Առա՜ջ, իմ հետևի՜ց:

Continue reading “Ճանապարհորդություն դեպի Լուսին”

Ուսումնական նյութեր

Ճանապարհորդություն դեպի Լուսին

Ժուկով-ժամանակով մի փոքրիկ, շատ փոքրիկ գյուղ կար: Էս գյուղի բնակիչներին կոչում էին բալզաթցիներ, որովհետև գյուղի անունը Բալզաթ էր: Նրանք շատ միամիտ մարդիկ էին: Չէ, միամիտ չէին, ճիշտը որ ասենք` խելքից մի քիչ պակաս էին:

Գյուղամիջում մի եկեղեցի կար: Եկեղեցու բակում մոշի մի թուփ էր աճում: Թուփը

տարեցտարի մեծանում էր, խոշորանում և եկեղեցու դուռը համարյա փակել էր. Մարդիկ հազիվ էին այնտեղ մտնում:

Մի օր էլ գյուղացիները հավաքվում են ու որոշում` եկեղեցին հեռացնեն, որ հանգիստ

ելումուտ անեն: Գյուղի կանայք մի երկար, հաստ պարան են գործում: Տղամարդիկ պարանը երեք անգամ փաթաթում են զանգակատան շուրջը: Ահել-ջահել հավաքվում են, իրար կողքի շարվում, պարանից քաշում ու գոռում.

Մե՜կ-երկո՜ւ, քաշեցի՜նք, մե՜կ-երկո՜ւ, քաշեցի՜նք…

Քաշում են, քաշում, պարանը քիչ-քիչ ձգվում է, երկարում. բալզաթցիներն էլ մի երկու

սանտիմետր հեռանում են եկեղեցուց ու կարծում են, թե եկեղեցին է շարժվել: Ուրախանում են ու գոռում.

-Եկեղեցին տեղից շարժվո՜ւմ է:

Շատ որ ձգում են, պարանը կտրվում է, և բալզաթցիները իրար վրա են թափվում: Վեր են կենում, շորները թափ տալիս ու նայում եկեղեցուն: Նայում են ու շատ են զարմանում, որ եկեղեցին մի մատնաչափ էլ չի շարժվել: Առաջվա պես իր տեղում է նաև մոշի թուփը:

Մաթեմատիկա, Ուսումնական նյութեր
  1. Արմենն իր ունեցած 28 կոնֆետը տվեց Արայիկին, իսկ 17-ը Մանվելին։ Դրանից հետո Արմենի մոտ մնաց 20 կոնֆետ։ Որքա՞ն կոնֆետ ուներ Արմենը սկզբում։

Լուծում 28+20+17=65

  1. Յուրին ուներ 710 դրամ։ Խանութ գնալուց և գնումներ անելուց հետո նրա մոտ մնաց 260։ Որքա՞ն է վճարել Յուրին գնումների համար։

Continue reading

Մաթեմատիկա

Աննան  ունի  370   դեղձ, իսկ  Վարդանը  480  ք՞անի  դեղձ  ունեն  նրանք  միասին։

Լուծում 370+480=850

Սյուզանը  ուներ  590  խնձոր,  իսկ  Անգելինան  599-ով  ավել  քանի  խնձոր  ունի  Անգելինան։

Լուծում 590+599=1189

Ուսումնական ճամփորդություն

ԱՄԵՆԱԼԱՎ ՃԱՆՓՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ

Բարև  ձեզ , ես Սոֆին  եմ։  Ես  կպատմեմ  իմ  ճամփորդության մասին։  Մենք   հաղթահարել էինք   Թեժառույքի  բարձունքը  Մեղրաձոր  գյուղում։   Մենք իմ  կարծիքով  շատ  հեշտ  բարձրացանք ։ Մենք  երգեցինք  <<Սոնա յարը>>  <<Լորիկը>>   <<Եսոր  ուրփատե>>      իսկ  բանաստեղտություններից  մենք  ասեցինք  <<Մանուկնու  ջուրը>>  <<առուն>>  <<գետակը>> ։

Մենք  մտանք   եկեղեցի  այնտեղ  մոմ  վառեցինք,  երգեցինք,  և  աղոթեցինք։  Լավ  ցտեսություն։