«Ես» ուսումնական նախագիծ

ԵՂԱՆԱԿԸ ԵՐԿՐԻ ՎՐԱ

Արեգակի շուրջ պտտվելիս երկրագնդի կամ Հարավաին բևեռն է հակված դեպի Արեգակը, կամ Հյուսիսային բևեռը։ Երբ Հյուսիսային բևեռն է հակված դեպի Արեգակը, Հյուսիսային կիսագնդում ամառ է, Հարավայինում ՝ ձմեռ և հակառակը։

Երկրագնդի վրա կան տեղեր, որտեղ տարվա չորս եղանակի հերթագայումը չկա։ Օրինակ՝ Երկրագնդի կենտրոնական մասում ամբողջ տարին շոգ է, իսկ բևեռներում այնքան ցուրտ է, որ սառույցը երբեք չի հալվում։

Եղանակից կախված փոխվում են բնությունը, բնակավարերի տեսքը։ Բույսերն ու կենդանիները հարմարվում են եղանակին։ Հարմարվում են նաև մարդիկ՝ հարմարեցնելոով հագուստն ու տները։

«Ես» ուսումնական նախագիծ

ԻՄ ԸՆԿԵՐԸ

Բարև ձեզ ,  ես  Սոֆին  եմ ։ես  կպատմեմ  իմ  ընկերոջ  մասին , նա  ծիծաղկոտ է , և  նրա անունը Արթուր է։  Նա  շատ խելացի է և անհամբեր։ Առաջին  դասարանում  մենք շատ  էք  խոսում։  Նրա  մազերը  շագանակագույն  են, կարծես աչքերն էլ։ Ցտեսություն։

«Ես» ուսումնական նախագիծ

ԻՄ ԵՐԱԶԱԾ ՏՈՒՆԸ

Բարև,  ես  Սոֆին  եմ  և  ես  կպատմեմ  իմ երազած  տան մասին։ Ես  կուզեի, որ  ես ունենայի երկու հարկանի սեփական տուն։ Առաջին հարկում  լինելու էր սովորական  սենյակ և  խոհանոց,  իսկ  երկրորդ հարկում լիներ ջունգլիների պես տեղ,  լինեին տարբեր կենդանիներ՝ թագավորական բուլդոկներ և  կորգիներ  և  երկրորդ մի  առանձին սենյակ, որտեղ կունենայինք  մի սարք,  որի օգնությամբ կկարողանայինք բացել  տանիքը և նայել գիշերային աստղերին։