«Ծառերի գանգատը»

Մեր տված փայտից կրակ են անում, տուն տաքացնում, թոնիրը վառում, կերակուր եփում, փափուկ հաց թխում, ուտում կշտանում, բայց մեզ  չեն հիշում, մեզ  չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում:

Մեր գերաններից շինում են տներ, գոմեր, մարագներ,  ժամեր ու  վանքեր, մեր տախտակներից ՝ հատակ, առաստաղ, աթոռ, պահարան, սեղան, նստարան, դուռ ու պատուհան և այլ շատ տեսակ կահ և կարասիք. բայց մեզ  չեն հիշում, մեզ  չեն պահպանում, այլ անգութ կերպով  մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում:

Կամուրջ են շինում ՝գետերով անցնում. սայլեր են շինում ՝ ամեն ինչ կրում. գութան են շինում,  հողերը հերկում. լուծ, սամի շինում, եզ, գոմեշ լծում, օրորոց շինում ՝ մանկիկ օրորում. քանոն են շինում  ՝ տետրակներ տողում, նավեր են շինում ՝ ծովի մեջ լողում, բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում:

Ով չի տանձ կերել կամ կարմիր խնձոր, նուռ ու սերկևիլ, կեռաս ու սալոր, դեղձ կարմրաթշիկ, ծիրան անուշիկ: Ապա խաղողը. և քանի տեսակ կանաչ ու կարմիր, թուխ — թուխ ու սպիտակ, և այդ  ամենը  մարդիկ են ուտում…

Բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ  կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում:

Խելո՛ք մանուկներ, դուք որ մեծանաք, մեծ մարդիկ դառնաք, մեզ խնայեցե՛ք, մեզ պահպանեցե՛ք  և ձեր հանդերում, ձեր այգիներում ծառեր տնկեցե՛ք…

Առաջադրանքներ

Պատմվածքից ի՞նչ և ինչիպիսի՞ հարցերին պատասխանող հնգական բառ դո՛ւրս գրի՛ր։

Ի՞նչ —քանոն,  օրորոց, տետր, սայլեր, տներ։

Ինչպիսի՞ — փափուկ, ոչնչացնող

Տրված բառապակապցություններով նախադասություններ կազմի՛ր։

խելոք մանուկներ, փափուկ հաց

խելոք մանուկները փափուկ հաց են ուտում

Գտի՛ր և գրի՛ր տրված բառերի հոմանիշները։

կերակուր-ուտացնում

անգութ-անողորմ

շինել-սարքել

խելոք-ընդունացի

մանուկ-երեխա

հանդ-դաշտ

հերկել-ակոսել

Ծառի անունից մի գանգատ (բողոք ) էլ դո՛ւ գրի՛ր։

Իսկ հիմա էլ բողոք գրի՛ր օճառի, թեյնիկի, գլխարկի կամ ակնոցի անունից:

ես գլխարկն եմ ես կուզեի պատմել նրա մասին ինչ ինձ զզվցնում է, որ դուք դա իմ հետ չանեք ամեն անգամ դուք ինձ հագնում եք ձեր կեղտոտ մազերի վրա չսանրված կարողե կարծում եք լավե դեմքով ներքև պարկել ձեր կեղտոտ և չսանրված մազերի վրա մի արեք։

 

Ես սապոնն եմ։ ես կուզեի ձեզ խնդրել միլվացվեք կեղտոտ ձեռքերով օ ես ուզում էի ասել լվացեք ինձ ձեռները լվանալուց հետո ես չեմուզում, որ սաղ ձեր ձեռների կեղտը մնա իմ վրա։

 

բարև ես ակնոցն եմ և ես կասեմ ես տեսնում եմ հեռու իմ միքանի ընկերնրը մոտիկ բայց մեզ դուր չիգալիս լինել ձեր վրա ես և ընկերներս կուզեյնք մեր կիանքվով ապրել։

 

այս մարդիք աննդաթ գալիս են աննդաթ մեզ ջարդում և գնում հեսա երբ մենք կորենք կտեսնեք ինջ դժվար կլինի ապրել կտեսնեք ամենինչ ջարդողներ ձեր համար բոլորի վրա մեկ է մենաքթե ձերը տենձ գնալով կտեսնեք ինչ վատն եք դուք բոլոր մարդիք անտարբեր մեկը միուսից վատը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով