Ռուսերեն

Шоколадная дорога

Чтение и обсуждение сказки.

Жили в Барлетте три маленьких мальчика – трое братишек. Гуляли они как-то и увидели вдруг какую-то странную дорогу – ровную, гладкую и всю коричневую. Continue reading “Шоколадная дорога”

Մայրենի

Բայ

 

Բայ

Առարկայի գործողություն կամ եղելություն ցույց տվող բառերը կոչվում են բայ:

Բայերը պատասխանում են ի՞նչ անել, ի՞նչ լինել հարցերին:

Այն բայերը, որոնք ցույց են տալիս առարկայի մի բան անելը, պատասխանում են ի՞նչ անել հարցին:

Այն բայերը, որոնք ցույց են տալիս առարկայի մի բան լինելը, պատասխանւմ են ի՞նչ լինել հարցին:

Բայը ցույց է տալիս խոսողի, խոսակցի կամ մի ուրիշ առարկայի կատարած գործողություն:
Օրինակ՝ վազել, խոսել, կարդալ, հասկանալ:

Նախադասության մեջ բայերը փոփոխվում են:

Օրինակ՝ Ես կարդում եմ: Դու կարդացիր: Նրանք կկարդան: Մի՛ կարդա:

Առաջադրանքներ

  1.  Բայերը խմբավորի՛ր ըստ հարցերի:

Կարդալ, գոլորշիանալ, երգել, հաշվել, արդուկել, լուսանալ, մթնել:

Ի՞նչ անել –կարդալ, երգել, հաշվել, արդուկել։

Ի՞նչ լինել –գոլոշիանալ, լուսանալ, մթնել։

 2. Կազմի՛ր բայեր տրված գոյականներից:

Նախշ, գիշեր, վեճ, հաշիվ, կոճակ, կարոտ, սանր, պատվեր, սոսինձ, զրույց, ժպիտ, գիծ, գիրկ, կռիվ, շող, օրոր, սուտ, կերակուր, կառույց, վճիռ, տոն, ողջույն, շունչ, փայլ, նվեր:

  1. Գտի՛ր տրված բայերի հոմանիշները:

Զարթնել –արտնանալլ

Փնտրել –մանգալ

Մտաբերել –մտածել

Վերջացնել –պրծնել

Բարևել –տեսնվել

Կարդալ –ընթերցել

Վճռել –վորոշել

Խմել –ըմպել

  1. Գտի՛ր առաջին և երկրորդ շարքի բայերի հոմանիշները:
հիանալ առողջանալ
ապաքինվել զմայլվել
պարծենալ խորհել
մտածել հպարտանալ
բարկանալ ճախրել
թռչել զայրանալ

 

  1. Գտի՛ր բայերի հականիշները:

Գտնել —կորձնել

Հիշել —մոռանալ

Մոտենալ —հեռանալ

Պակասել —շատանալ

Մթնել —լուսել

  1. Հարցերից յուրաքանչյուրը փոխարինի՛ր համապատասխան բառով:

Ձմռանը արջը (քնում է) իր որջում: (քնել)

Ձմռանը արջը (նիհարում է) իր որջում: (նիհարել)

Առավոտյան (փչում է) սառը քամին: (փչել)

Առավոտյան (դադարվում է) սառը քամին: (դադարել)

Բայի դեմքը

Բայը, ինչպես և գոյականը, ունի ուղիղ և թեք ձևեր:

Օրինակ՝ վազել:

Վազել-ը բայի ուղիղ ձևն է: Այն սոսկ անվանում է տվյալ գործողությունը՝ թողնելով անհայտ, թե ով է կատարում այդ գործողությունը:  Բայի այս ձևը կոչվում է անորոշ ձև:

Բոլոր անորոշ բայերը պատասխանում են ի՞նչ անել կամ ի՞նչ լինել հարցերին և վերջանում են ել-ով կամ ալ-ով:

Օրինակ՝ ապրել, կանչել, խաղալ, մոռանալ:

Վազում եմ, վազում ես, վազում է բայերը վազել անորոշ բայի փոփոխված, թեք ձևերն են: Սրանցից յուրաքանչյուրը ոչ միայն անվանում է գործողությունը, այլև նշում է, թե ով է կատարում այդ գործողությունը: Բայի այս ձևերը կոչվում են դիմավոր ձևեր:

Ես վազում եմ:                                  Մենք վազում ենք:

Դու վազում ես:                                Դուք վազում եք:

Նա վազում է:                                   Նրանք վազում են:

Ես կառուցեցի:                                 Մենք կառուցեցինք:

Դու կառուցեցիր:                             Դուք կառուցեցիք:

Նա կառուցեց:                                  Նրանք կառուցեցին:

Եթե գործողությունը կատարում է որևիցե իր՝ շնչավոր կամ անշունչ, բայը միշտ երրորդ դեմք է:

Կատուն մլավեց:
Գնդակը գլորվեց:

  1. Գրի՛ր ել և ալ մասնիկներվ վերջացող վեցական անորոշ բայ:

դարնալ, գնալ, եկել։

  1. Կազմի՛ր անորոշ բայեր գոյականներից:

Թերթ, տունկ, հավատ, ապացույց, կես, հրավեր, նինջ:

թերթել, տնկել, հավատալ, ապացույցել կիսել, հրավիրել, ննջալ։

  1. Շարունակի՛ր ըստ օրինակի:

Օրինակ՝ չորանալ – չորացնել

Վերջանալ –վերջացնել

Բարկանալ –բարկացնել

Նեղանալ –նեղացնել

Եռալ –եռացնել

Բայի թիվը

Յուրաքանչյուր գործողություն կարող է կատարել ինչպես մեկ առարկա, այնպես էլ մեկից ավելի առարկաներ:

Բայի եզակի թիվը ցույց է տալիս, որ գործողությունը կատարում է մեկ առարկա:

Բայի հոգնակի թիվը ցույց է տալիս, որր գործողությունը կատարում են մեկից ավելի առարկաներ:

  1. Որոշի՛ր տրված բայերի թիվը: Եզակիները դարձրո՛ւ հոգնակի, իսկ հոգնակիները՝ եզակի:

Օրինակ՝ կարդում է – եզակի թիվ, կարդում են – հոգնակի թիվ

Նվագում է, մուտքագրում են, պատմում էր, խոստացել էիք, կրկնում ես, հայտնաբերել էինք, հավանում էիր, հերթապահւմ էին, մաքրել եք, մշակելու եմ, շատախոսում էին, պաշտպանելու ենք: