Բայ
Առարկայի գործողություն կամ եղելություն ցույց տվող բառերը կոչվում են բայ:
Բայերը պատասխանում են ի՞նչ անել, ի՞նչ լինել հարցերին:
Այն բայերը, որոնք ցույց են տալիս առարկայի մի բան անելը, պատասխանում են ի՞նչ անել հարցին:
Այն բայերը, որոնք ցույց են տալիս առարկայի մի բան լինելը, պատասխանւմ են ի՞նչ լինել հարցին:
Բայը ցույց է տալիս խոսողի, խոսակցի կամ մի ուրիշ առարկայի կատարած գործողություն:
Օրինակ՝ վազել, խոսել, կարդալ, հասկանալ:
Նախադասության մեջ բայերը փոփոխվում են:
Օրինակ՝ Ես կարդում եմ: Դու կարդացիր: Նրանք կկարդան: Մի՛ կարդա:
Առաջադրանքներ
- Բայերը խմբավորի՛ր ըստ հարցերի:
Կարդալ, գոլորշիանալ, երգել, հաշվել, արդուկել, լուսանալ, մթնել:
Ի՞նչ անել –կարդալ, երգել, հաշվել, արդուկել։
Ի՞նչ լինել –գոլոշիանալ, լուսանալ, մթնել։
2. Կազմի՛ր բայեր տրված գոյականներից:
Նախշ, գիշեր, վեճ, հաշիվ, կոճակ, կարոտ, սանր, պատվեր, սոսինձ, զրույց, ժպիտ, գիծ, գիրկ, կռիվ, շող, օրոր, սուտ, կերակուր, կառույց, վճիռ, տոն, ողջույն, շունչ, փայլ, նվեր:
- Գտի՛ր տրված բայերի հոմանիշները:
Զարթնել –արտնանալլ
Փնտրել –մանգալ
Մտաբերել –մտածել
Վերջացնել –պրծնել
Բարևել –տեսնվել
Կարդալ –ընթերցել
Վճռել –վորոշել
Խմել –ըմպել
- Գտի՛ր առաջին և երկրորդ շարքի բայերի հոմանիշները:
հիանալ |
առողջանալ |
ապաքինվել |
զմայլվել |
պարծենալ |
խորհել |
մտածել |
հպարտանալ |
բարկանալ |
ճախրել |
թռչել |
զայրանալ |
- Գտի՛ր բայերի հականիշները:
Գտնել —կորձնել
Հիշել —մոռանալ
Մոտենալ —հեռանալ
Պակասել —շատանալ
Մթնել —լուսել
- Հարցերից յուրաքանչյուրը փոխարինի՛ր համապատասխան բառով:
Ձմռանը արջը (քնում է) իր որջում: (քնել)
Ձմռանը արջը (նիհարում է) իր որջում: (նիհարել)
Առավոտյան (փչում է) սառը քամին: (փչել)
Առավոտյան (դադարվում է) սառը քամին: (դադարել)
Բայի դեմքը
Բայը, ինչպես և գոյականը, ունի ուղիղ և թեք ձևեր:
Օրինակ՝ վազել:
Վազել-ը բայի ուղիղ ձևն է: Այն սոսկ անվանում է տվյալ գործողությունը՝ թողնելով անհայտ, թե ով է կատարում այդ գործողությունը: Բայի այս ձևը կոչվում է անորոշ ձև:
Բոլոր անորոշ բայերը պատասխանում են ի՞նչ անել կամ ի՞նչ լինել հարցերին և վերջանում են ել-ով կամ ալ-ով:
Օրինակ՝ ապրել, կանչել, խաղալ, մոռանալ:
Վազում եմ, վազում ես, վազում է բայերը վազել անորոշ բայի փոփոխված, թեք ձևերն են: Սրանցից յուրաքանչյուրը ոչ միայն անվանում է գործողությունը, այլև նշում է, թե ով է կատարում այդ գործողությունը: Բայի այս ձևերը կոչվում են դիմավոր ձևեր:
Ես վազում եմ: Մենք վազում ենք:
Դու վազում ես: Դուք վազում եք:
Նա վազում է: Նրանք վազում են:
Ես կառուցեցի: Մենք կառուցեցինք:
Դու կառուցեցիր: Դուք կառուցեցիք:
Նա կառուցեց: Նրանք կառուցեցին:
Եթե գործողությունը կատարում է որևիցե իր՝ շնչավոր կամ անշունչ, բայը միշտ երրորդ դեմք է:
Կատուն մլավեց:
Գնդակը գլորվեց:
- Գրի՛ր ել և ալ մասնիկներվ վերջացող վեցական անորոշ բայ:
դարնալ, գնալ, եկել։
- Կազմի՛ր անորոշ բայեր գոյականներից:
Թերթ, տունկ, հավատ, ապացույց, կես, հրավեր, նինջ:
թերթել, տնկել, հավատալ, ապացույցել կիսել, հրավիրել, ննջալ։
- Շարունակի՛ր ըստ օրինակի:
Օրինակ՝ չորանալ – չորացնել
Վերջանալ –վերջացնել
Բարկանալ –բարկացնել
Նեղանալ –նեղացնել
Եռալ –եռացնել
Բայի թիվը
Յուրաքանչյուր գործողություն կարող է կատարել ինչպես մեկ առարկա, այնպես էլ մեկից ավելի առարկաներ:
Բայի եզակի թիվը ցույց է տալիս, որ գործողությունը կատարում է մեկ առարկա:
Բայի հոգնակի թիվը ցույց է տալիս, որր գործողությունը կատարում են մեկից ավելի առարկաներ:
- Որոշի՛ր տրված բայերի թիվը: Եզակիները դարձրո՛ւ հոգնակի, իսկ հոգնակիները՝ եզակի:
Օրինակ՝ կարդում է – եզակի թիվ, կարդում են – հոգնակի թիվ
Նվագում է, մուտքագրում են, պատմում էր, խոստացել էիք, կրկնում ես, հայտնաբերել էինք, հավանում էիր, հերթապահւմ էին, մաքրել եք, մշակելու եմ, շատախոսում էին, պաշտպանելու ենք: