Մայրենի

Իմ գիրքը

Ես այս տարի սկսեցի կարդալ «Հինգ գիշեր Ֆրեդդիի հետ» գրքի «Արծաթագույն աչքեր» պատմությունը։  Այդ գիրքը ինձ բերել էր Ձմեռ պապիկը։ Գիրքն ունի մի քանի մաս, բայց այդ մասերը իրար հետ կապ չունեն: Դուք կարող  եք կարդալ այն պատմությունը, որը ուզում եք։ Գիրքը ստեղծված է մի խաղի հիման վրա: Խաղի անունն է «Հինգ գիշեր Ֆրեդդիի հետ»: Խաղը ստեղծվել է Ամերիկայում:  Խաղի հիման վրա նաև նկարահանել են կինո: Կան այդ խաղի նման համակարգչային խաղեր,  խաղալիքներ և  կոստյումներ։ Այդ կինոի, գրքերի և այլ բաների մեջ մասնակցել է նաև այդ խաղի ստեղծողը։ Խաղը իրականում շատ հին է, բայց ունի 9 մաս։  Ինչքան ես կարդացել եմ, այնտեղ ասվում էր, որ  կա մի աղջիկ,  որի անունը Չարլի է: Նա  ինչ-որ վախենալու տեղ փակված էր՝ խաղալու ավտոմատների հետ:  Ճխլված և շատ վախեցած  ինչ-որ մեկը փնտրում էր այդ աղջկան։  Բայց ինքը կարողացավ փախնել և մտավ իր հին տունը: Նա հայտնվեց իր փոքր ժամանակվա սենյակում և սկսեց նայել իր հայրիկի սարքած խաղալիքները  Այսքան իմ գրքի մասին ցտեսություն։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով