Ուսումնական նյութեր

«Տարօրինակ հարցեր» Ջաննի Ռոդարի

Կար-չկար մի տղա, որն ամբողջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր
հարցերով: Հարցեր տալն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը,
հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն էր, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր
կարողանում պատասխանել:
Ասենք, գալիս էր ու հարցնում.
— Ինչո՞ւ դարակները սեղան ունեն: Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին,
կամ էլ հենց այնպես պատասխանում.
— Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝
սպասք, դանակ, պատառաքաղ և այլն:
— Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան
ունեն:
Մարդիկ թոթվում էին ուսերը և հեռանում:
Մի ուրիշ անգամ նա հարցնում էր.
— Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:
Կամ թե՝
— Ինչո՞ւ բեղերը կատու ունեն: Տղան մեծանում էր, բայց շարունակում էր
ինչուիկ մնալ, և այն էլ՝ ոչ թե սովորական, այլ՝ թարս ինչուիկ: Մեծանալուց հետո
էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարող
պատասխանել նրա հարցերին: Բոլորովին հուսահատվելով՝ թարս ինչուիկը
տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր
նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում տետրի մեջ, իսկ հետո շատ էր չարչարվում,
որ գտնի դրանց պատասխանները: Ամբողջ կյանքում նա այդպես էլ երբեք չգտավ

իր հարցերի պատասխանները: Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր.
«Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ
նամականիշները գարեջուր չեն խմում»: Աստիճանաբար նրա մորուքն աճեց, մի
երկա՜ր մորուք դարձավ: Հարցասերը չէր էլ մտածում այն սափրել. դրա փոխարեն
նա նոր հարց էր հորինում. «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»:
Երբ նա մահացավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և
զարմանալի հայտնագործություն կատարեց. պարզվեց, որ այդ ինչուիկը սովոր էր
գուլպաները թարսերես հագնել և այդպես էլ հագնում էր իր ողջ կյանքում: Հենց այդ
պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հարցեր տալ: Հապա նայիր քո
գուլպաներին, ճի՞շտ ես հագել:
Հարցեր և առաջադրանքներ
1. Նշված բառերն առանձնացրո՛ւ և բացատրական բառարանի օգնությամբ
բացատրի՛ր:
Սափրվել-մորուքը կտրել, թոթվել-թափ տալ, տարօրինակ-անսովոր, զանազան-տարբեր, խրճիթ-փայտից փոքրիկ տնակ։
2. Քո կարծիքով ինչո՞ւ էր Ինչուիկը տարօրինակ հարցեր տալիս:
Նա թարս էր խոսում, որովհետև նա շատ տարօրինակ մարդ էր։

3. Քեզ համար ի՞նչն է ձանձրալի:
Ինձ համար ձանձրալի է ոչինչ չանել, ոչինչով չվբաղվելը։   

4. Փորձի՛ր պատասխանել Ինչուիկի հորինած հարցերին: ա. — Ինչո՞ւ
դարակները սեղան ունեն:
բ. — Ինչո՞ւ ձուկը պոչ ունի:  Ձուկը պոչ ունի, որ կարողանա լողալ։
գ. — Ինչո՞ւ բեղերը կատու ունեն: Բեղերը կատու ունեն նրա համար, որ կատուն սիրուն լինի։
դ. — Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում: Ամպերը նամակ չեն գրում, որովհետև ամպերը առառկա են։
ե. — Ինչո՞ւ մորուքը դեմք ունի: Մորուքը դեմք ունի, որովհետև մարդը պառավում է։

5. Տեքստից դուրս գրի՛ր բարդ բառեր և օգտագործելով նրա մասերը՝ նոր բառեր
կազմի՛ր:
Հարցասիրությունը, տեղափոխվեց, թարսերես։

հարցուփորձ, կլորերես։
6. Դուրս գրիր ինչպիսի՞ հարցին պատասխանող բառերը:                                Մեծ, ճիշտ, պարզ,  թարս։     
                                                                                                          
7. Առանձնացրո՛ւ ի՞նչ հարցին պատասխանող բառեր և
բառակապակցություններ կազմի՛ր:
Օրինակ՝ կատու – սև կատու
Երկար մորուք, մեծ ամպ, գորշ խրճիթ,  սիրուն տետր,  լայն դարակ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով