Մայրենի

Զատիկ

Սուրբ Զատիկ

Հայոց տոների շարքում Զատիկը բնության զարթոնքը խորհրդանշող
ամենամեծ ու սպասված տոնն է։ Տոնի առաջին և ամենամեծ խորհուրդը բնության
զարթոնքի, տարվա եղանակների զատվելու, բաժանվելու գաղափարն է: Զատվել
բառն այստեղ խորհրդանշում է ոչ միայն տարվա եղանակների զատումը, այլև
բնության գույների զատումը, բաժանումն ու տարբերակումը համընդհանուր
գորշությունից, միապաղաղությունից:

Մեծ Պահք
Մեծ Պահքի շրջանը նախորդում է Հիսուս Քրիստոսի Հարության տոնին և
տևում 48 օր։ Պահքի ժամանակ քրիստոնյաները պետք է հրաժարվեն
կենդանական ծագում ունեցող բոլոր կերակուրներից (մսեղեն, կաթնեղեն,
ձկնեղեն, ձու)։ Պետք է հեռու մնալ մոլորություններից (ծխախոտ, ոգելից խմիչք,
որկրամոլություն, ագահություն, եսասիրություն)։ Հրաժարվել գանգատներից,
տրտունջներից, նախանձից, հպարտությունից, վեճերից։
Ակլատիզ
Ակլատիզ կամ Ախալոճ, Աքլատիզ, Գոգոռոզ և այլն։ Մեծ Պասի խորհրդանիշ
է համարվում այս տիկնիկը։ Այն իրենից առարկայորեն ներկայացնում է մի սոխ՝
վրան յոթ փետուր խրած և թելերով առաստաղից կախ տված։ Կարնո հայերի մեջ
այն ծերունու տեսքով տիկնիկ էր, որը պատրաստվում էր տղամարդու
հագուստով, փարթամ ու սպիտակ բեղ ու մորուքով, միոտանի, որի ծայրին խրվում
էր սոխը յոթ փետուրներով, պարզած թևերով, որոնցից քարեր էին կախում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով