Մայրենի

Չարի վերջը

Լինում է մի սար,Էն սարում մի ծառ,Էն ծառում փըչակ,Փըչակում մի բուն,

Բընում երեք ձագ,Ու վըրեն Կըկուն։— Կո՛ւկու, կո՛ւկու, իմ կուկուներ,Ե՞րբ պիտի դուք առնեք թևեր,      Թըռչե՜ք, գընաք,      Ուրախանաք…

Դադար

Երգում էր մարիկ Կըկուն.Մին էլ, ըհը՛, Աղվեսն եկավ.      — Էս սարը իմն է,      Էս ծառը իմն է,      Ծառում փըչակ կա,      Փըչակում՝ մի բուն,      Էս ո՞վ է եկել      Տիրացել թաքուն։Ախ դու Կըկու, հիմա՛ր Կըկու,

Քանի՞ փոքրիկ ձագ ունես դու։— Երեք հատ ձագ, աղա Աղվես։— Երեք հատ ձագ ցույց կըտամ քեզ։Ու չե՞ս ասել, դու, անամոթ,Մինը ծառա ղըրկես ինձ մոտ։

Ձըգի շուտով մի հատը ցած,Թե չէ՝ կացինս հըրեն սըրած,      Գընամ բերեմ,      Ծառը կըտրեմ…

— Վա՜յ, չըկտրես,

Աստված սիրես,      Էս մինն ահա      Տար քեզ ծառա,      Միայն թե էդպես      Մի ջընջիլ մեզ

Բընով–տեղով,      Ամբողջ ցեղով։

 

— Վայ–վա՜յ, դու–դո՜ւ,

Իմ լավ կուկու.      Ո՞ր սև սարում,      Ո՞ր անտառում,      Ո՞ր թըփի տակ      Կորար մենակ…

Վայ–վա՜յ, դու–դո՜ւ,      Իմ խեղճ կուկու…

Մին էլ, ըհը՛, Աղվեսը ետ եկավ։      — Էս սարը իմն է,Էս ծառը իմն է, Ծառում փըչակ կա,Փըչակում՝ մի բուն,Էս ո՞վ է եկելՏիրացել թաքուն։

Ախ դու Կըկու, հիմար Կըկու,Քանի՞ փոքրիկ ձագ ունես դու:

— Երկու հատ ձագ, աղա Աղվես:— Երկու հատ ձագ ցույց կըտամ քեզ:Ա՛խ, չարամիտ դու ավազակ,Ի՜նչ խաբար է, երկո՜ւ հատ ձագ.Ի՜նչ, ուզում էս էստեղ զոռովԼըցնես ամբողջ կըկուներո՞վ…Ձըգի շուտով մի հատը ցած,Թե չէ՝ կացինս հըրեն սըրած,Գընամ բերեմ,      Ծառը կըտրեմ…

— Վա՜յ, չըկտրես,

Աստված սիրես,      Էս էլ առ տար,

Ու թող դադար՝      Վերջինը գեթ      Մընա ինձ հետ…

— Վայ-վա՜յ, վույ-վո՜ւյ,      Ընչի՞ համար      Եկա ես սար,      Բուն շինեցի,      Ձագ հանեցի…

Աղվեսն եկավ,      Տարավ, կերավ,      Երկու, երկու,      Կուկու… կուկու…

Լաց էր լինում մարիկ Կըկուն:

Էս միջոցին — ղա՜, ղա՜, ղա՜, Ագռավն անց էր կենումէն կողմերով: Լսեց Կըկվի լացի ձայնը:

Աղվեսն եկավ էն սըրտամեռ,Գըլխիս էսպես փորձանք բերավ,Ձագուկներըս տարավ, կերավ:

— Վո՜ւյ իմ աչքին, անխելք Կըկու,      Ինչպես իզուր խաբվել ես դուՍուտ խոսքերից չար Աղվեսի:      Ոն՜ց թե սարը իմն է՝ կասի:      Ո՞վ է տըվել էն լըրբին սար.      Սարն ամենքիս է հավասար…      Ո՞վ կըթողնի վեր կենա նա

Ամբողջ սարին գա տիրանա,      Անունը տա սըրած կացնի,      Սրան-նրան սուտ վախեցնի,      Ու մինն էսօր, մյուսը—երեկ,      Ձագեր տանի, ուտի մեկ-մեկ…

Սև գրողի էն տարածին      Ո՞վ է տըվել սըրած կացին:      Մին էլ որ գա ու սպառնա,      Մի՛ վախենա, քըշի գնա:

— Էս սարը իմն է,      Էս ծառը իմն է…

— Սուտ ես ասում, դու խաբեբա,

Անխիղճ գազան, անկուշտ, ագահ:Ո՞վ է տվել էստեղ քեզ սար,Սարն ամենքիս է հավասար:Ի՜նչ ես եկել սուտ տեր դարձել,Ես էլ հիմար՝ ճիշտ եմ կարծել,

Ձագուկներըս տըվել եմ քեզ…Կորի՛, գընա, դու չար Աղվես,Հերիք ինչքան սուտ ես ասել.Հիմի գիտեմ, չեմ վախում էլ.Կացին չունես ծառը կըտրես:

— Ագռա՞վը, լա՜վ:Ա՛յ դու կռավան չարալեզու,Ո՜նց թե Կըկվին ասել ես դու,Թե ես կացին չունեմ սըրած…Կացին չունե՜մ… դե՜ հիմի կա՛ց…

— Վա՜յ, քեզ մեղա,

Աղվես աղա,Ես եմ ասել, չեմ ուրանամ,Ինձ քըրքըրի, ինձ կեր հում-հում,Տո՛ւր ինչ պատիժ սիրտըդ կուզի,Բայց մի վերջին խոսքըս լըսի:Ես էն սարում, հենց դեմ ու դեմ,Էնպես մի թանկ պահուստ ունեմ,Որ չես գըտնի դու քո օրումՈչ մի թառում կամ անտառում:Արի գընանք, հանեմ տամ քեզ,Էնքան ուտե՜ս, էնքան ուտե՜ս…Թե չըլինի ու սուտ դուրս գամ,Ես հո էստեղ միշտ կամ ու կամ…

— Ա՜խ, ե՜ս… ա՜խ, ե՜ս…      Զգույշ Աղվես,      Փորձանքի մեջ      Ընկնեմ էսպե՜ս…      Ա՜խ, անիրա՜վԴու սև Ագռավ…

— Ինչքան էլ որ լինիս զգույշ,      Չարի համար թե վաղ, թե ուշ,      Էդ է պահված, Աղվես աղա,      Ղա՜, ղա՜, ղա՜, ղա՜…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով