Փոխադարձ կապերը բնության մեջ

Բնության բաղադրիչների միջև ամենուր գոյություն ունեն փոխա­դարձ սերտ կապեր: Միմյանց հետ կապված են անկենդան և կենդանի բնությունը, բույսերն ու կենդանիները, տարբեր կենդանիները: Մարդը լինելով բնության մի մասնիկը, նույնպես հազարավոր թելերով կապված է իր շրջապատի բնության’ հողի, գետերի, օդի, կենդանի օրգանիզմների հետ: Միայն թե բնության մեջ եղած այդ կապերը տեսնել հնարավոր չէ,  այիսնքն դրանք անտեսանելի կապեր են: Բայց գիտությունն օգնում Է մեզ հասկանալ և բացատրել այդ փոխադարձ նուրբ կապերը, որպեսզի նախ և առաջ մենք ինքներս մեզ չվնասենք:Եղել են ժամանակներ, երբ մարդը լավ չիմանալով բնության օրենք­ները, անխնա ոչնչացնում է բոլոր գիշատիչ կենդանիներին’ գայլերին, աղվեսներին, ուրուրներին, որպեսզի պաշտպանի օգտակար և գեղեցիկ կենդանիներին: Հետո պարզվեց, որ այնտեղ, ուր ոչնչացրել Էին գայլերին, սկսեցին ոչնչանալ, օրինակ, նաև եղջերուները: 

Աղվեսների և գիշատիչ թռչունների բացակայության պատճառով կրծողներն այնքան էին բազմացել, որ մեծ վնաս էին հասցնում գյուղատնտեսությանը: Օգուտի փոխարեն վնաս ստացվեց։ Մեկ այլ օրինակ: Դաշտերի ու անտառների վնասատու միջատներին ոչնչացնելու նպատակով մարդն օգտագործում է թունաքիմիկատներ: Բայց դրանցից ոչնչանում են ոչ միայն վնասատու միջատները, այլ նաև օգտակար կենդանիները, քանի որ այդ թույնը ազդում է նաև նրանց վրա:

Բնության մեջ եղած փոխադարձ կապերի դերն այնքան կարևոր է, որ եթե մի տարածքում բնության որևէ բաղադրամաս փոփոխվում է, ապա փոփոխության են ենթարկվում մյուս բոլոր բաղադրիչները: Օրինակ՝ եթե անտառապատ որևէ տարածքում պակասում է խո­նավությունը, ապա անտառը վերածվում է ընդարձակ մարգագետնի: Դրա հետևանքով էլ վերանում են անտառային կենդանիները, ուժեղանում է հողի քայքայումը, քանի որ վերանում են նաև հողը ամուր պահող ծառերի արմատները: Եվ արդյունքում առաջանում է բոլորովին նոր բնական տարածք:

Առաջադրանք

Նշեք կենդանի և անկենդան բնության 5-ական օրինակ։

կենդանի բնություն-անտառներ, խոտեր, կենդանիներ, բույսեր, ։  Անկենդան բնություն-ժայռեր, քարեր, երկաթ, սար, թուղտ։

 

         գրիր Բնության փոփոխության օրինակ

 

եթե սկյուռիկներ չլինեին ավելի քիչ ծառ կլիներ,  եթե ծառեր չլինեին թթվածին չեր լինի։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով