Գրի՛ր ը-ով սկսվող տասը բառ։
ընկեր, ընկնել, ընկույզ, ընդգծել, ընտանիք, նախընտրել,
Գրի՛ր բառեր, որոնց մեջ գաղտնավանկի ,«ը» կա։
Օրինակ՝ քնել, վրձին, հրթիռ և այլն։
Գրի՛ր «ը» տառը այն բառերում, որոնցում անհրաժեշտ է։
Նախընտրել, հանդ․․․գնել, շտապել, ըկույզ, ակընթարթ, հյուրընկալ, զրուցընկեր, ճեպ․․․նթաց, խոչընդոտ, սրընթաց, օրըստօրե, դասընթաց, ընթերցարան, ընկճվել, ակընհայտ, որոտընդոստ, նոր․ընտիր, գույնզգույն, զբոսանք, չմբռնել, լուսընկա, անընդմեջ, ակընկալել, հատընտիր, ձկնկիթ, ինքնըստինքյան։
Նախորդ առաջադրանքից օգտվելով` գրի՛ր բառամիջում «ը» ունեցող տասը բառ։
Տրված բառերը գործածելով` կազմի՛ր բարդ բառեր։
Ընթաց-
Ընկեր-
Ընտիր-
Հիշի՛ր
Բառասկզբում «ը» լսվելիս գրվում է «ը»։
Բառասկզբում սպ, սկ, ստ, սփ, սթ, զբ, զգ և շտ առաջ թույլ լսվում է «ը» հնչյունը, բայց չի գրվում։
Օրինակ՝ սպիտակ, սկսել, ստանալ, սփոփանք, սթափվել, զբաղվել, զգոն, շտապել։
Բաղաձայնների միջև սովորաբար լսվում է «ը» հնչյունը, բայց չի գրվում։ Այն կոչում ենք գաղտնավանկի «ը»։
Բառամիջում «ը» լսվելիս գրվում է ,,ը,, միայն այն դեպքում, երբ այն հաջորդ բառի սկզբնատառն է։
Օրինակ՝ արագընթաց-արագ-ընթաց, խաղընկեր-խաղ-ընկեր, հատընտիր-հատ-ընտիր և այլն։