Հետաքրքիր է ծանոթանալ տարբեր բնակավայրերի մասին պատմություններին: Այդպիսի պատմությունները պարզում են, բացատրում, թե ինչի հետ է կապված մեր բնակավայրի անունը կամ որևէ այլ նշանավոր տեղանվան ծագումը` ժայռի, աղբյուրի, ձորի և այլն։ Նման պատմություններն անվանում են ավանդություններ, զրույցներ։ Ավանդությունները ոչ միայն բացատրում են տեղանունների, անձնանունների ծագումը, այլև պատմում են մեր ժողովրդի կյանքում տեղի ունեցած տարբեր ու հետաքրքրական դեպքերի մասին։
Օրինակ` Զանգեզուրում գտնվող Մթնաձոր վայրի մասին
ավանդությունը մեզ տեղեկություն է տալիս, թե ինչպես է առաջացել այդ տեղանունը։
Մթնաձոր
Ժամանակին մի գեղեցիկ աղջիկ է եղել։ Ասում են, որ երբ նա
ծիծաղել է` չորս կողմը վարդեր ու ծաղիկներ են բացվել, իսկ երբ
լաց է եղել` անձրև է եկել։ Դևերը գողացել են նրան ու տարել ձորի
ամենամութ տեղը, ուր երբեք արևի լույս չի ընկնում և չկա ոչ մի
կենդանի շունչ։ Աղջիկը սկսել է լաց լինել։ Ասում են նաև, թե մինչև
հիմա էլ կա այդ աղջիկը։ Նա միշտ լաց է լինում, դրա համար էլ
Մթնաձորում շարունակ թուխպ ու անձրև է լինում։ Մեկ-մեկ էլ, երբ
եղանակը պարզվում է, ասում են, թե աղջիկը քնի մեջ ծիծաղում է։
Ապարան
Ավանդությունը պատմում է, որ Արագածի չորս գագաթներին առանց պարանի (անպարան) կախված է Գրիգոր Լուսավորչի արտասուքներով լի կանթեղը։
Այդ կանթեղը մշտավառ է, երբեք չի հանգչում, սակայն տեսանելի է միայն ազնիվ ու արդար մարդկանց։ Անպարան կանթեղի անունով էլ այդ բնակավայրը կոչվել է Անպարան, որ
աստիճանաբար դարձել է Ապարան։
Զանգեզուր
Որոտանի ձորում շատ գյուղեր են եղել, ամեն գյուղում էլ` մեկ-երկու եկեղեցի։ Ամեն առավոտ, երբ հնչել են եկեղեցիների զանգերը, ձորը լցվել է նրանց ձայնով։ Լսողներն ասել են. «Զանգի ձո՛ր է, զանգի ձո՛ր է»։ Դրանից հետո բնակավայրի անունը դրել են Զանգեձոր, որն էլ հետագայում դարձել է Զանգեզուր։
Արզնի
Ասում են, որ ներկայիս Արզնիի տարածքում շատ դարեր առաջ ճակատամարտ
է տեղի ունեցել հայոց թագավոր Արա Գեղեցիկի և Ասորեստանի թագուհի Շամիրամի միջև։ Այդ ճակատամարտում Արան զոհվում է։Շամիրամը հրամայում է իր զինվորներին` գտնել Արայի դիակը։Քանի որ, բացի Շամիրամից, ոչ ոք չէր ճանաչում Արային, զինվորներն իրենց գտած դիակները բերում են, որ նա զննի։ Ամեն անգամ նրանք ասում են իրենց թագուհուն. «Ա՛ռ, զննի»։ Դրանից հետո այդ վայրը սկսեցին կոչել Արզնի։
Վանա կատու
Կատուների հազվագյուտ և եզակի ցեղ են Վանա կատուները, որոնք տարածված են Վանա լճի շրջակայքում (որտեղից և առաջացել է անվանումը): Դրանք սպիտակ, մետաքսանման փափկամազ կենդանիներ են: Ունեն ձիգ մարմին, զարգացած գլխուղեղ, վագրային
քայլվածք, պոչը նման է աղվեսի պոչին, աչքերը տարբեր գույների են: Խելացի են ու ճարպիկ, մաքրասեր, տիրոջը կապված ու նվիրված: Աչքերի գույնով բաժանվում են 3 խմբի. ծովի ալիքի նման վառ երկնագույն աչքերով, սաթագույն (դեղին ու նրա նրբերանգներով) և տարբեր գույների (աջը՝ երկնագույն, ձախը՝ բաց սաթագույն, դեղին ու դեղնականաչ, երբեմն՝ դարչնագույն) աչքերով:
Հատկապես արժեքավոր են տարբեր գույների աչքերով կատուները: Կատուներից միակն են աշխարհում, որ սիրում են ջրում լողալ ու խաղալ: Նրանք առջևի թաթով ստուգում
են նաև կերակրի ջերմաստիճանը:
Նախագիծ
Մասնակիցներ՝ 4-5-րդ դասարանի սվորողներ
Ժամկետ՝ հոկտեմբերի 21-27
- Ի՞նչ գիտեք ձեր բնակավայրի մասին.
որտե՞ղ է գտնվում,
– նախկինում ինչպե՞ս է կոչվել:
Իմ բնակավայրը գարեգին նժդեհ փողոցն է և փողոցի նախկին անվանումը եղել է կալինինո ես վոչմի հետաքրքիր բան իմ բնակավայրի մասին չգիտեմ։
- Որտե՞ղ են ծնվել քո ծնողները, պապիկներն ու տատիկները։
Մայրիկս և հայրիկս ծնվել են Հայաստանում, իսկ տատիկս և պապիկս ռուսաստանում։
- Ծագումով որտեղի՞ց ես քեզ համարում, ինչո՞ւ։
Ես ինձ միշտ համարել էի պարսկահայ որովհետև իմ հայրիկս պարսկահայ էր բայց ես իմացա, որ իրականում Հայ եմ։
- Քո բնակավայրի անունը որտեղից է առաջացել:
Գարեգին նժդեհ փողոցը կոչվել է Գարեգին Առաքել Եղիշեի Տեր-Հարությունյանի օրոք։ Նա եղել է զինվոր։
- Ի՞նչ հետաքրքրական, ուրախ պատմություններ գիտեք ձեր ծննդավայրի կամ հարևան բնակավայրերի մարդկանց մասին։
Ես իմ բնակավայրի մասին պատմություն չգիտեմ։
- Ուրիշ ո՞ր բնակավայրի անվան ծագման մասին կարող ես պատմել:
Ես կարող եմ գրել արզնիի մասին հին հռոմի ժամանակ Շամիրամի և Արա գեղեցիկի դեմ պատերազմ էր և նրանից հետո երբ Արա գեղեցիկը մեռավ Շամիրամը հրամայել էր բերել նրան Արա գեղեցիկի մարմինը բայց քանի որ ոչոք բացի Շամիրամից չգիտեր ինչպես էր Արա գեղեցիկը բոլոր զինվորները գալիս էին և տալով գդաց մարմինը ասում էին արզնի և այդպես առաջացավ այդ անունը։