Մի անգամ Ձնարորում

 

 

 

Մի անգամ ես լսեցի մի երկրի մասին։ Այդ երկրի անունը Ձնարոր էր։  Ես որոշեցի գնալ  այդ երկիր և  մյուս  օրը  ես արդեն հասա Ձնարոր։  Ես այնտեղ ոչինչ չէի  տեսնում, բացի ձյունից։

— Այստեղ ինչ-որ մեկը կա՞։

— Չչչչչչչչչչ։ Փաթիլները քնած են։

Ոչ մի տեղից ինչ-որ մի բան ասաց․

— Այստեղ ինչ-որմեկը կա՞։

— Չչչչչչչչչ։ փաթիլները քնած են։

— Լավ, իսկ կմոտենա՞ք։ Խնդրում եմ,-շշուկով ասացի ես։

— Ես արդեն քո դիմաց եմ։

— Չէ, ես ձեզ չեմ տեսնում, այստեղ շատ ձյուն կա։

— Հա- հա- հա,-ծիծաղեց նա և ասաց․

— Ես ձյունն եմ։

— Մի խաբեք ձյունը չի կարող խոսել։

— Մեկ րոպե  “շշշշշշշշշշշշշշշշշշշշշ”

— ­Իսկ հիմա դու ինձ տեսնո՞ւմ ես։

— Բայց ես կարծում էի, որ ձյունն ընդամենը սառած ձյուն է։

—  Այս երկրում մենք բոլորս կյանք ունենք և ձմեռը այստեղ անվերջ է։ Ահա փաթիլներն արթնացան։

— Իսկ ի»նչ եք դուք ուտու՞մ

— Ինչ լավ հարց էր, մենք այստեղ օդ ենք ուտում և դրա համար էլ այստեղ այդքան քիչ օդ կա։

Ես մնացի այստեղ մի օր։ Իրականում ձնից  մահճակալի վրա շատ էլ հարմար էր քնել։

Առավոտյան ես արթնացա և պարզվեց, որ ձյունն ինձ համար նախաճաշ էր  սարքել։

— Ձնից նախաճաշ քո համար։

Պարզվեց, որ ձնից նախաճաշը շատ էլ համով էր։

— Ես վերջապես հասա տուն և միանգամից հիվանդացա ուժեղ քամու պատճառով, ձնից մահճակալի պատճառով և ձնից նախաճաշի պատճառով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով